Jump to content

Ամարիկե Սարդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարիկե Սարդար
Ծնվել էփետրվարի 8, 1935(1935-02-08)
ԾննդավայրՍիփան, Հայաստան
Վախճանվել է2018
Մասնագիտությունգրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրական քննադատ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Ամարիկե Սարդար (Ամարիկ Դավրեշի Սարդարյան, փետրվարի 8, 1935(1935-02-08), Սիփան, Հայաստան - 2018), քուրդ գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրաքննադատ, հասարակական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1992)[1]։ Հայաստանի վաստակավոր լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարիկե Սարդարը ծնվել է 1935 թվականի փետրվարի 8-ին, Արագածի շրջանի Սիփան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայպետռադիոյի քրդական հաղորդումների բաժնում։ Եղել է «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի քուրդ մտավորականության խորհրդի վարչության նախագահ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1965)։ Ստեղծագործել է քրդերեն։ Նրա որոշ պատմվածքներ տեղ են գտել քրդերեն լեզվի դասագրքերում։ Նրա պատմվածքները տպագրվել են քուրդ գրողների «Նոր գարուն» տարեգրքի բոլոր համարներում։ Սարդարը թարգմանել է հայ, ռուս, եվրոպացի գրողների պատմվածքներ, որոնք տպագրվել են «Ռյա թազա» թերթում։ 11 գրքի հեղինակ է[1]։ Թողարկել է անձնական կայք քրդերեն ու ռուսերեն լեզուներով, Թուրքիայում քրդերեն են վերահրատարակվել են նրա առաջին երեք ժողովածուները։ Սարդարի պատմվածքները ներառվել են քրդերենի դասագրքերում, թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով։ Նրա մասին գրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի թերթերը[2]։

Մահացել է 2018 թվականի փետրվարին։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարոտ (հուշեր, քրդերեն), Երևան, 2014։
  • Այդ գիշեր (պատմվածքեր, վիպակներ, ռուսերեն), Երևան, 2013
  • Ընտրանի (քրդերեն), Երևան, 2011։
  • Մինչև ե՞րբ (ռուսերեն), Երևան, 2007։
  • Մոր ձեռքը, Երևան, 1974։

Թարգմանություններ (հայերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավետիք Իսահակյան (Ժողովածու), Երևան, 1977։
  • Հովհաննես Թումանյան, Հատընտիր, Երևան, 1970։
  • Հրաչյա Քոչար, Կարոտ, Երևան, 1972։
  • Քեմբրիջի համալսարանի կենսագրությունների կենտրոնի «Աշխարհի առաջատար պրոֆեսիոնալի» կոչում, 2009
  • ՀԽՍՀ վաստակավոր լրագրող, 1986
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ամարիկե Սարդարի մասին ՀԳՄ կայքում
  2. «ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐ | Գրական Թերթ». Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]